-
11.12.2013|
17:17
Դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների միջազգային օրը, մի քանի հազար երևանցիներ դուրս եկան Ազատության հրապարակ՝ օրը հիշատակելու: Միջոցառումը կազմակերպել էր 2007-ին երկրում հաստատված ռեժիմի դեմ պայքարի համազգային շարժում ձևավորած և 6 տարի անց նույն ռեժիմի սահմաններում գործող ավանդական կուսակցությունների շարքերը համալրած ՀԱԿ-ը (Հայ Ազգային Կոնգրես):
Հիշեցնեմ, որ համաժողովրդական շարժման առաջնորդը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն էր, որը հռչակեց մարդու ոտնահարված իրավունքները վերականգնելու պահանջը և հավաքեց հարյուր հազարավոր համակիրների, որովհետև շարժման նպատակը հստակ ձևակերպված էր. իշխանափոխություն, այսինքն` ռեժիմի տապալում և խախտված սահմանադրական կարգի (մարդու ոտնահարված իրավունքների) վերականգնում:
-
10.12.2013|
00:20
Օրերս դատապարտյալներից մեկն արդեն նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործունեության մասին ուշագրավ մի դեպք հիշեց։
Վեց տարվա ազատազրկման դատապարտված երիտասարդն արդարացվել է, քանի որ պարզվել է, որ իրական հանցագործն ազատության մեջ է։
-
09.12.2013|
16:35
Դեկտեմբերի 10-ը Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր ՍԱՔՈՒՆՑԸ irates.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ մարդու իրավունքների վիճակը Հայաստանում ավելի է վատացել:
-
08.12.2013|
17:48
ՀՀ Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի նախկին ղեկավար Հրաչ Մուրադյանի սպանության գործով կալանավորված Արայիկ Պետրոսյանի պաշտպանները ս.թ. դեկտեմբերի 5-ին դիմել են Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին (նկարում):
Ստորև ներկայացնում ենք նամակի բովանդակությունը:
-
07.12.2013|
17:32
«Հայ-արաբական իրավական» խորհուրդը, որ ողջ աշխարհով մեկ աշխատանքներ է իրականացնում Հայոց ցեղասպանության ճանաչման և իրավական փոխհատուցման ուղղությամբ, այս օրերին ակտիվ հանդիպումներ է ունենում տարբեր երկրների պաշտոնյաների հետ: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց խորհրդի գլխավոր քարտուղար Վահե ՄԱՀՇԻԿՅԱՆԸ:
-
07.12.2013|
13:13
Ռուսաստանի Պոդոլսկի մերձակայքում խոշոր ավտովթարի պատճառ դարձած Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանի դեմ քրեական գործի քննությունն ավարտվել է: Ռուսաստանի քննչական ծառայությունը, Հրաչյայի փաստաբանի տեղեկացմամբ, դեկտեմբերի 9-ին կսկսի ուսումնասիրել գործի նյութերը:
-
06.12.2013|
11:47
Միասնական քննչական կոմիտե ստեղծող Աղվան Հովսեփյանը դեկտեմբերի 4-ին լրագրողներին հայտարարել է, որ ներկայացվել են օրենսդրական անհրաժեշտ փաստաթղթերը կոմիտեն ստեղծելու համար:
-
04.12.2013|
11:51
Կիևի ոստիկանությունը հարուցել է քրեական գործ` 26 բողոքների հիման վրա, որի համաձայն, Կիևում ընթացող բողոքի ակցիաներին հետևող լրատվամիջոցները քաղաքի կենտրոնում հարձակման են ենթարկվել իրենց աշխատանքը կատարելիս:
-
29.11.2013|
14:41
«Սիրունյան» իրավաբանական գրասենյակն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, թե երեկ Վճռաբեկ դատարանը բավարարել է քաղաքական հետապնդումների ենթարկված և Բելգիայում քաղաքական ապաստան ստացած Գրիշա Վիրաբյանի վճռաբեկ բողոքը: Սույն որոշմամբ Վճռաբեկ դատարանը ութ տարի առաջ իր կողմից ընդունված որոշումը փոխել է և Վիրաբյանի գործը ուղարկել առաջին ատյանի դատարան:
-
29.11.2013|
12:56
Նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում իրականացրած ակցիայից հետո կալանավորված, այնուհետև՝ հոգեբուժարան տեղափոխված Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ իր պաշտպանյալի վիճակը նորմալ է, չունի ոչ մի բողոք: